
Կառավարության հուլիսի 31-ի նիստի օրակարգում ընդգրկված է նաև Մաքսիմ Հակոբյանի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանն արտոնություն տալու մասին օրենքի նախագիծը:
Կառավարությունը հավանություն է տալու ընկերությանը՝ Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման լիցենզիա՝ 1 տարի ժամկետով:
Նշվում է, որ վերոհիշյալ որոշման նախագծի ընդունման կապակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերում փոփոխություններ չեն սպասվում:
Նաև այս որոշման դեպքում այլ իրավական ակտերի ընդունում կամ այլ իրավական ակտերի փոփոխություն չի նախատեսվում: