Այսօր` մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00.30-ի սահմաններում Մասիսի տարածաշրջանի Հովտաշեն գյուղի հատվածում “ԲՄՎ” մակնիշի 03 ՕԼ 748 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, վթարի ենթարկվել եւ հայտնվել ջրատարում:Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Ջրատարից Մասիսի փրկարարները եւ ՃՈ աշխատակիցները քաղաքացիների հետ դուրս են բերել 2 հոգու` 24-ամյա Արմեն Մելքոնյանին և 27-ամյա Յուրի Ավագյանին, ովքեր տեղափոխվել են Մասիսի հիվանդանոց: Փրկարարները որոշ ժամանակ որոնողական աշխատանքներ իրականացնելուց հետո ջրատարից հանել են եւս 1 ուղևորի` 25-ամյա Սարգիս Մելքոնյանին` ցավոք, արդեն մահացած: Դեպքի վայրում հավաքվածները ՃՈ աշխատակիցներին հայտնել են, որ ըստ նախնական տեղեկությունների` ավտոմեքենայում եղել է եւս 1 հոգի` 24-ամյա Գևորգ Ավագյանը, ում այս պահին փրկարարներն ու ոստիկաններն արդեն ջրատարում փորձում են հայտնաբերել: Արմեն Մելքանյանն ու Սարգիս Մելքոնյանը, ինչպես նաև Յուրի Ավագյանն ու Գևորգ Ավագյանը եղբայրներ են, բոլորն էլ` Մասիսի տարածաշրջանի Մասիս գյուղից: Ժամը 04:00-ի սահմաններում դեպքի վայր բերվեց ջրասուզակ, սակայն առավոտյան լուսաբացին 2-րդ մահացածի դին հայտնաբերվեց, ջրատարից դուրս եղեգների մեջ: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչությն,Արարատի մարզի, քննչական բաժնի, Մասիսի բաժնի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ:
մեքենան հայտնվել է ջրատարում. 1 ուղեվոր զոհվել է, 2-ը` վիրավորվել (ֆոտո)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ