«Ալիշան»-ի տնօրենը դատի կտա «Գազպրոմ Արմենիա»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արարատի մարզում գործող «Ալիշան պահածոների գործարանի» տնօրեն Սերժիկ Մոսեսյանն առաջիկայում դատարան է դիմելու՝ ընդդեմ  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի:

Նշենք, որ գործարանը վեցամսյա դադարից հետո արդեն մեկուկես ամիս է, ինչ աշխատում է: «Որոշ խնդիրներ կան, դրանք լուծելուց հետո անպայման դիմելու եմ դատարան եւ պահանջելու չաշխատած ամիսներին գործարանի կրած վնասների փոխհատուցումը»,-ասաց գործարանի տնօրենը:

Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն «Ալիշան» ընկերությունից պահանջել էր սպառած գազի դիմաց վճարել 3 մլն 600 դրամ, որն, ըստ գործարանի տնօրենի, ապօրինի է: Թեեւ ընկերությանը դիմել էր, որ վերանայեն եւ հաշվարկեն գործարանի սպառած գազի իրական ծավալները, սակայն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գործարարին զիջելու փոխարեն անջատել էր ընկերության գազամատակարարումը:




Լրահոս