Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային կտրվի ԱՄՆ-ի դաշնակցի կարգավիճակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի սենատորները վերջնական քվեարկությամբ ընդունել են օրինագիծ, ըստ որի՝ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային կտրամադրվի ԱՄՆ-ի դաշնակցի կարգավիճակ, հաղորդում է Грузия online-ը:

Ըստ նոր օրինագծի՝ արտաքին ագրեսիայի վտանգի դեպքում ԱՄՆ-ն կարող է զորք մտցնել այդ երկրներ:

Նախագիծը խորհուրդ է տալիս ԱՄՆ-ին ավելացնել զինված ուժերի համագործակցությունը Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի, Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի և Սերբիայի հետ, ինչպես նաև՝ ավելացնել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի օգնությունն այդ երկրների անվտանգության պաշտպանության հարցում:




Լրահոս