Հանրապետության բոլոր ընտրատարածքներում առաջադրված Ազգային ժողովի պատգամավորության 180 թեկնածուներից 15-ը (այսօր առավոտվա դրությամբ) ինքնաբացարկ են տվել: Թիվ 40-ում՝ ինքնաբացարկով է հանդես եկել Երվանդ Չիլինգարյանը, 31-ում՝ Սամվել Սամվելյանը, 30-ում՝ Սենիկ Էլվինյանը, 29-ում՝ Գրիգոր Դանիելյանը, 27-ում՝ Մանուկ Հակոբյանը։Թիվ 26 ընտրատարածքում իր թեկնածությունը հանել է Հակոբ Հակոբյանը, 24-ում՝ Մասիս Մելքոնյանը, 22-ում՝ Վահագն Հակոբյանը, 21-ում՝ Գագիկ Մարգարյանը, 18-ում՝ Հենզել Առաքելյանը, 17-ում Ջոնիկ Աբրահամյանը, 11-ում՝ Էդուարդ Մադաթյանը (հայտնի ,Խուճուճ Էդոե մականվամբ), 7-ում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, 2-ում՝ Ալբերտ Սարգսյանը եւ Հայկ Հայրապետյանը: Նկատելի է, որ ինքանաբացարկ տվածների հիմնական մասը ինքանառաջադրվածներ են, բացառութամբ 21-ի, որտեղ ինքնաբացարկ տված Գագիկ Մարգարյանին առաջադրել էր “Ժառանգություն” կուսակցությունը, իսկ 26-ում առաջադրված Հակոբ Հակոբյանը “Միասին” երիտասարդական շարժման անդամ է: “Ժառանգություն” կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը իր թեկնածությունը հանել է “Հայկական ժա մանակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ մրցապայքարի դուրս չգալու համար: Առաջադրվածների մի մասը արդեն գրանցվածի կարգավիճակ ունեն, իսկ մեկ թեկնածուի՝ Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի անդամ Խաչատուր Սուքիասյանին թիվ 10 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժեց վերջին հինգ տարում ՀՀ-ում մշտապես չբնակվելու մասին Ոստիկանության անձնագրերի և վիզաների բաժանմունքի տրամադրած երկրորդ տեղեկանքի հիման վրա: Նման գրություն Վիզաների եւ անձնագրերի վարչությունն ուղարկել էր նաեւ 11-ում՝ Էդուարդ Մադաթյանի մասով, եւ ենթադրվում է, որ նա ինքանբացարկով հանդես է եկել հենց այդ պատճառով:
Պատգամավորի 15 թեկնածու ինքնաբացարկ է տվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ