Ինչով է զբաղվում Բարաք Օբաման աշխատանքային ժամերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի լրագրողները  երկար ժամանակ փորձել են պարզել, թե ինչ է անում իր աշխատանքային ժամերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, գրում է The New York Post պարբերականը:

Լրատվականը հաշվել է, որ մոտ 2 տարվա ընթացքում նախագահը գոլֆ է խաղացել այնքան, որքան նախորդ հնգամյակում: Այդ ժամանակահատվածում Օբաման 75 անգամ մասնակցել է դեմոկրատների նախընտրական քարոզարշավների համար միջոցներ հավաքելուն, որը, սակայն, ընդգրկված չէ նրա աշխատանքային պարտականություններում։ Նա մասնակցել է նաև անհամար ընդունելությունների և երեկույթների։

Պետք է նշել, որ նա լրջորեն կրճատել է Ամերիկայում գործնական ուղևորությունների քանակը և նախընտրում է աշխատել տանից, ինչը, սակայն, չի խանգարում հաճախ այցելել նորաձև ռեստորաններ և շփվել աստղերի հետ։

Բացի այդ,  Օբաման պարբերաբար երեկույթներ է կազմակերպում նախագահական նստավայրում, որտեղ և հրավիրում է ինտելեկտուալ էլիտային և հայտնիներին։




Լրահոս