Հնդկաստանի կենտրոնական հատվածում այսօր սողանք է տեղի ունեցել, որի զոհ է դարձել ամենաքիչը 10 մարդ, մոտ 170-ը մնացել են հողի տակ: Սողանքը մասամբ ավիրել է մոտ 40 տուն:
Սողանքի պատճառ են դարձել շրջանում տեղացող հորդառատ անձրևները:
Շրջանառվում են վարկածներ, թե զոհերի թիվը կարող է ավելանալ, իսկ տեղի հիվանդանոցները բերվեն գերպատրաստվածության ռեժիմի:
Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդին դեպքի վայր է ուղարկել նաև երկրի ներքին գործերի նախարար Ռաջնատհա Սինգհին, որպեսզի հետևի փրկարարական աշխատանքների իրականացմանը: