
Ադրբեջանում հայտնի իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսներին մեղադրել են հայրենիքի դավաճանության, հարկերից խուսափելու, ավազակության և ապօրինի բիզնես վարելու մեջ:
Յունուս ամուսինները ձերբակալվել են ապրիլին Բաքվի օդանավակայանում: Նրանց փաստաբանը նշել է, որ Արիֆ Յունուսից երկրից դուրս չգալու ստորագրություն է վերցվել, իսկ Լեյլա Յունուսը կարող է կալանքի տակ հայտնվել: