
2013 թվականի հուլիսի 31-ին իր անժամանակ մահկանացուն կնքեց դերասան, հումորիստ, շոումեն Մարկ Սաղաթելյանը:
Մահվան նախորդ օրը շոումենն արյան սուր լեյկոզի ախտանիշով տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ` ծայրահեղ խանր վիճակում:
2012 թվականին Մարկ Սաղաթելյանը ավտովթարի էր ենթարկվել, որից հետո վիրահատել էին նրա կոնքոսկրը:
Ներկայացնում ենք հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների խոստացված երգը` նվիրված Մարկ Սաղաթելյանի հիշատակին:
Երգը կատարում են Մարտ Բաբայանը, Քրիստինե Պեպելյանը, Զարուհի Բաբայանը, Արամոն, Սոնան, Սիլվա Հակոբյանը, Արամեն, Մհերը, Արմենչիկը, Միհրան Ծառուկյանը և այլոք:
Երգի երաժշտության հեղինակը Մարտ Բաբայանն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը:
Լուսանկարը` BRAVO.am-ի: