ՕԵԿ հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 7-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕԵԿ հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 7-ին` Ազատության հրապարակում, իսկ քարոզարշավի հենց առաջին օրը կլինի կուսակցության նախընտրական ծրագրի շնորհանդեսը. այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը:Բիշարյանի խոսքով՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՕԵԿ-ը նպատակ ունի ամենաքիչը կրկնապատկել այս պահին ԱԺ-ում ունեցած իր մանդատները: “Մենք այս հարցում վճռական ենք: Միաժամանակ, վաղ է հատուկ թվեր նշել, թե որքան ձայն կհավաքենք: Սոցիոլոգիական տվյալներն անընդհատ փոփոխվում են: Ինչ էլ լինի, մենք ընտրությունների մասնակցության մեծ փորձ ունենք: ՕԵԿ-ը մարտունակ ու պատրաստակամ է բարձր մակարդակի քարոզարշավ անցկացնել”,-ասել է նա:




Լրահոս