Վարչապետը Ջոն Հեֆերնի հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին:

Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-ամերիկյան հարաբերությունների բարձր մակարդակից եւ կարեւորել երկկողմ բազմաբնույթ կապերի շարունակական զարգացումը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ին՝ մեր երկրում տարբեր բնագավառներում զարգացման ծրագրեր իրականացնելու համար: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել նաեւ ամերիկյան կողմից ՀՀ կառավարությանը ցուցաբերված փորձագիտական աջակցությունը, ինչը մեծապես օգնել է քաղաքացիական ավիացիայի ոլորտում արմատական բարեփոխումներ իրականացմանը: Վարչապետի խոսքով՝ այսօր արդեն ունենք տեսանելի փոփոխություններ այդ ոլորտում:

Իր հերթին դեսպան Հեֆերնը եւս ընդգծել է երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնման ուղղությամբ նոր ծրագրերի իրականացման կարեւորությունը: Այդ համատեքստում, Քարեն Հիլիարդը մանրամասն ներկայացրել է արդարադատության, տարածքային կառավարման, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում իրագործվող ծրագրերի ընթացքը եւ առաջիկա նախագծերը:

Զրուցակիցները քննարկել են նաեւ հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր:




Լրահոս