Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման և հորդառատ անձրևների դեպքում Դեբեդ, Փամբակ, Աղստև, Արաքս, Ախուրյան, Հրազդան, Ազատ, Արփա, Սևանա լճի հարավային ափի գետերի մերձափնյա բնակավայրերի ու ցանքատարածությունների համար ապրիլ-մայիս ամիսներին կարող են առաջանալ վտանգավոր իրավիճակներ: Այս մասին նշվում է ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության ներկայացրած Հայաստանի գետերի` 2012 թ. գարնանային վարարումների կանխատեսման մեջ:Ծառայության մասնագետները նշել են, որ ջրի մուտքը Սևանա լիճ գետերի միջոցով սպասվում է նորմայի 150-170 տոկոսի սահմաններում: Օդի միջին ամսական ջերմաստիճանը վարարումների ժամանակաշրջանում (ապրիլ-հունիս ամիսներին) սպասվում է նորմային մոտ, հունիսին դրական շեղումով: Իսկ տեղումների ամսական քանակը ապրիլին կանխատեսվում է նորմայից ավել, մայիսին-հունիսին նորմայի սահմաններում: Արդյունքում ստացվում է, որ վարարումների ժամանակաշրջանի կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանները վարարումների հոսքի ձևավորման մեջ կունենան դրական ազդեցություն: Հաշվի առնելով նաև մի շարք հանգամանքներ, մասնագետները նշում են, որ հուլիսի 1-ին այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 57-62սմ-ով(նկ.6), իսկ դեկտեմբերի 31-ի դրությամբ` լճի մակարդակը կանխատեսվում է 1900.37-1900.42մ սահմաններում, որը 2012թ. հունվարի 1-ի համեմատ բարձր կլինի 25-30սմ-ով:
գետերի վարարումը կարող է բերել վտանգավոր իրավիճակի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ