«Գազպրոմ-բանկը» և «ՎՏԲ»-ն պատժամիջոցների մեջ են․ «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««Երեկ երեկոյան Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանի կառավարությանը և բիզնես կառույցներին տեղեկացրել է պատժամիջոցների ներքո գտնվող ռուսական ընկերությունների հետ համագործակցությունից բխող ռիսկերի մասին:

«Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին և նրանց ռեզիդենտներին հաշվի առնել իրենց բարի համբավի հետ կապված ռիսկերը, որոնք առաջանում են (ռուսական) ընկերությունների և ֆիզիկական անձանց հետ համագործակցությունից, և դադարեցնել բոլոր գործարքները, որոնք հակասում են մեր և մյուսների կողմից իրականացվող պատժամիջոցներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ պատժամիջոցների տակ հայտնված ընկերություններից Հայաստանում ակտիվ գործունեություն են ծավալում մասնավորապես «Գազպրոմ-բանկը» և «ՎՏԲ»-ն: Իսկ «Ռոսնևֆտը» պատրաստվում էր խոշոր ներդրում անել «Նաիրիտում»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս