Եթե Ռուսաստանը դիմանա պատժամիջոցներին, ապա Արևմուտքը կհասնի ճիշտ հակառակ էֆեկտի․ «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայացնում ենք «Առավոտ» թերթի խմբագրականից մի հատված.

«Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Կանադան, Ավստրալիան, Ճապոնիան հայտարարել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին:

Եթե, այդպիսով, Ռուսաստանը դիմանա պատժամիջոցներին, և այդ երկրի քաղաքացիների կյանքը դրանց արդյունքում կտրուկ չվատանա, ապա Արևմուտքը կհասնի ճիշտ հակառակ էֆեկտի, և Պուտինի հանդեպ ռուսաստանցիների պաշտամունքը միմիայն կամրապնդվի ՝ «մեզ ծեծում են (մեղմ ասած), իսկ մենք ուժեղանում ենք» հայտնի բանաձևով:

Բայց եթե նույնիսկ ռուսաստանյան տնտեսությանը շատ ուժեղ վնաս հասցվի, մի՛թե պատժամիջոցները կհասնեն իրենց նպատակին: Ինչո՞ւ տնտեսական իրավիճակի վատթարացումը պետք է Պուտինին ստիպի, որ նա վաղը կամ մյուս օրը դադարի զինել Ուկրաինայի Արևելքում պատերազմ վարող ապստամբներին, չուղարկի այնտեղ ծանր զինտեխնիկա և ոուսաստանյան զինվորական մասնագետներին: Եթե դա է նպատակը, ապա տնտեսական պատժամիջոցների հեղինակները պետք է հստակ գիտակցեն, որ իրենք պարզապես անհույս գործ են բռնել: Չինովնիկներին և գործիչներին Արևմուտք չթողնելն ընդհանրապես լուրջ քայլեր չեն՝ զուտ խորհրդանշական դեր են խաղում:

Ռուսաստանն իր պատմության ընթացքում շատ ավելի թշվառ վիճակում շարունակում էր փայփայել կայսերական պատրանքներ և հիմա էլ չի հրաժարվի դրանցից: Ուրիշ հարց, եթե պատերազմը և, համապատասխանաբար, պատժամիջոցները տևեն, ասենք, 10 տարի, և Արևմուտքը նաև միջոցներ գտնի նավթի գինը գցելու»։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս