
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը որոշել է օտարել իր վերելակներից մեկը: Կառավարության առաջիկա նիստում ընդգրկված է այս հարցը, ըստ որի` գործադիրը թույլատրելու է «կկ-404Ը» մակնիշի մարդատար վերելակի օտարումը դասական աճուրդով:
Կառավարության որոշմանը կից փաստաթղթերից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վերելակն ունի 70 տոկոս մաշվածություն, այն գնահատվել է 1 մլն 465 հազար դրամ, իսկ վաճառքից առաջացած գումարները պետք է մուտքագրվեն ՀՀ պետական բյուջե:
Հատկանշական է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հուլիսի սկզբներին 150 հազար դրամ էր ծախսել 2 վերելակի սպասարկման ծառայությունների համար:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։