Կռունկի սլաքը Դամոկլյան սրի պես կախված է Ագաթանգեղոս փողոցի վրա․ «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» թերթը գրում  է․ «Երեւանի նախկին պետական կրկեսի մոտ Կռունկի սլաքը Դամոկլյան սրի պես կախված է փողոցի բանուկ մասի վրա:

«Մամուլի շենքի 15-րդ հարկից ամեն օր հետեւում ենք, թե Երեւանի պետական կրկեսի աշխատանքներն ինչ փուլում են, ու անհանգստանում: Աշխատանքային օրվա ավարտին, երբ բանվորները տուն են գնում, չգիտես ինչու, կռունկավարը կռունկի սլաքը Դամոկլյան սրի նման կախված թողնում է Ագաթանգեղոս փողոցի բանուկ մասի վրա շրջած:

Նկատի առնելով, որ վերջին շրջանում բնությունը «զայրացել է» եւ ուժգին քամիներն ու ընդերքի տատանումները Հայաստանի տարածքում ակտիվացել են, սարսափելի է մտածել, թե ինչ աղետալի վիճակներ կարող են լինել, եթե, Աստված մի արասցե, կռունկը հավասարակշռությունը կորցնի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 




Լրահոս