«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կոտայքի մարզի Քասախ համայնքում գյուղական մակարդակով քաղաքական սկանդալ է հասունանում:
Նախորդ տարվա սեպտեմբերի 14-ից մինչ օրս համայնքի ավագանու նիստերը չեն կայանում: Ավագանու ԲՀԿ-ական անդամները բոյկոտում են նիստերը: Արդյունքում ՏԻՄ մասին օրենքի համաձայն, համայնքի ավագանու լիազորությունները դադարեցվել են եւ այնտեղ նոր ընտրություններ են նշանակվել:
«Ավագանու անդամներից հինգը ԲՀԿ-ական է եղել, իսկ մյուս հինգը՝ ՀՀԿ-ական: Մեկ տարի է, ինչ պարալիզացված է մեր համայնքի աշխատանքը: Շատ անգամ գնացել խնդրել, պաղատել եմ, թե՝ եկեք աշխատեք, ինչ որ առաջարկում ենք դրեք քննարկեք եւ այլն: Չեկան ու վերջ: Իրենց նպատակն էր մեկ տարի ձգել ու հետո անվստահություն հայտնել ինձ, բայց մուրազները մնաց իրենց փորում»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում համայնքում առկա իրավիճակն այսպես նկարագրեց Քասախի գյուղապետ, ՀՀԿ-ական Արա Մկրտչյանը:
Նշենք, որ կառավարության առաջիկա նիստում պետք է հաստատվի ավագանու ընտրություններ կազմակերպելու համար 431 հազար դրամ տրամադրելու մասին որոշումը:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։