Հինգշաբթի Ուկրաինա կժամանեն մալայզիական ոստիկանները, որոնք կզբաղվեն Boeing-777-ի վթարի տեխզննմամբ: УНН-ի տվյալներով, 68 ոստիկաններ Մալայզիայից կժամանեն Կիև, այնուհետև կմեկնեն Խարկով:
Նիդերլանդների առաքելության ղեկավար Պիտեր-Յաապ Ալսբերբերգը ճեպազրույցի ժամանակ հայտնել էր, որ երեկ՝ հուլիսի 30-ին, փորձագետներին կրկին չի հաջողվել ինքնաթիռի անկման վայր այցելել:
Ինչպես պնդում են Կիևում, վթարի վայր տանող ճանապարհները ականապատված են անջատվողականների կողմից, տեղեկացնում է rosbalt.ru-ն:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Ուկրաինայի արևելքում, որտեղ մարտեր են ընթանում Ուկրաինայի ուժայինների և անջատվողականների միջև, վթարի է ենթարկվել Malaysia Airlines ընկերության Boeing-777 օդանավը, որն ընթանում էր Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթով: Վթարի զոհ են դարձել 298 մարդ, ովքեր 10 երկրների քաղաքացիներ էին: