Դա Վինչիի վերջին գլուխգործոցը կներկայացվի Լուվրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Սուրբ Աննա` Լեոնարդո դա Վինչիի վերջին գլուխգործոցը” խորագրով ցուցահանդեսը շուտով կբացվի Լուվրում, որտեղ, վերականգնումից հետո, կներկայացվի նկարչի վերջին կտավը` “Սուրբ Աննա”-ն:Կտավը, որտեղ պատկերված են Մարիամ Աստվածածինը, նրա մայր Աննան և մանուկ Հիսուսը, նկարիչը ստեղծել է 20 տարվա ընթացքում:Վերականգնողական աշխատանքների արդյունքում կտավը նոր շուչ եւ փայլ է ստացել, գրում է The Telegraph-ը: Նշենք, որ կտավի վերականգնողական աշխատանքները ուղեկցվել են բազմաթիվ ինտրիգներով: Տասնյոթ տարի առաջ Լուվրի տնօրինությունը հանձն չի առել կտավի վերականգնումը` վախենալով, որ լուծիչները կազդեն Դա Վինչիի նկարչական յուրահատուկ սֆումատո տեխնիկայի վրա: 




Լրահոս