Որակյալ հագուստը հետզհետե ավելի է գնահատվում հայ երիտասարդության կողմից: Մարդիկ նախընտրում են փոքր ինչ ավել վճարել, բայց ձեռք բերել ավելի գեղեցիկ տեսք ունեցող, կասկածելի ֆաբրիկաներում չարտադրված ու թարմ տեսքը երկար պահպանող հագուստ:
Armlur.am-ի զրուցակիցները հայտնեցին, որ այնքան էլ չեն կարևորում, թե հատկապես որ ֆիրմայի արտադրանքն են իրենք ձեռք բերում:
Հարցվողներն ուշադրություն են դարձնում ապրանքի տեսքին ու որակին, ինչու չէ նաև համեմատաբար մատչելի գնին: