Մոզրովի քարանձավի մուտքը փակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոզրովի քարանձավի մուտքը փակվել է` դժբախտ պատահարներից խուսափելու համար: Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությունից հայտնել են, որ փլուզման մասին ահազանգից հետո մասնագետներն ուսումնասիրություն են կատարել ու տեղեկացրել, որ քարանձավը չի փլուզվել, սակայն մուտքի կամարի եզրից քարեր են թափվել: Քարայրին ամբողջությամբ վտանգ չի սպառնում, սակայն, քարանձավի մուտքի հատվածը վտանգավոր է դարձել: Ու քանի որ քարանձավ են մտնում հիմնականում ոչ միայն էքստրեմալները, այլեւ սովորական քաղաքացիներ, որոշվել է փակել մուտքը:




Լրահոս