Բարաք Օբամային կարող են դատի տալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարող է կանգնել դատարանի առջև՝ իր իրավասությունները գերազանցելու համար: Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել արձանագրությանը, որը թույլ է տալիս դատական պատասխանատվության ենթարկել ԱՄՆ նախագահին՝ առողջապահության համակարգը բարեփոխումների ենթարկելիս իր իրավասությունները գերազանցելու համար:

Նման որոշմանը կողմ են արտահայտվել Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի 225 պատգամավորներ, դեմ են քվեարկել 201-ը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Օինագծին աջակցել են նախագահի ընդդիմադիրները հանրապետական կուսակցությունից, իսկ նախաձեռնության դեմ են եղել իր կուսակից դեմոկրատները:

Այս նախաձեռնության հեղինակն է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները: Նա համոզված է, որ երկրի ղեկավարը մի շարք քաղաքական որոշումներ է կայացրել, որոնք հակասում են ամերիկյան օրենսդրությանը: Նախագահն այդ որոշումները չի համաձայնեցրել Կոնգրեսի հետ:




Լրահոս