Աղվան Հովսեփյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ –ի դիտորդական առաքելության պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից armlur.am-ին տեղեկացնում են, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ –ի դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը: Ողջունելով դիտորդական առաքելությանը՝ ՀՀ գլխավոր դատախազը հավաստել է դատախազության վճռականությունն ու պատրաստակամությունը հետամուտ լինել հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների պատշաճ գրանցման ու քննարկմանը, դրանց համարժեք քրեաիրավական գնահատական տալուն: Ա.Հովսեփյանը հյուրերին տեղեկացրել է, որ իր հրամանով մարտի 23-ին ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման եւ քննարկման նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելու համար: Խմբում ընդգրկվել է 10 դատախազ, որի գործունեության համակարգումը կիրականացնի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը




Լրահոս