Վթարի օրը Իջևանի ոստիկանապետը երկու ընկերների հետ է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 28-ին Ոստիկանության Իջևանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Ազիբեկյանը Երևան-Սևան ավտոճանապարհին վթարի է ենթարկվել:

Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից: Կայքը հայտնում է, որ փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Armlur.am-ի հետ զրույցում Իջևանի ոստիկանապետը հայտնեց, որ իր ինքնազգացողությունը լավ է, լուրջ խնդիրներ չեն եղել, և Հրազդան ԲԿ-ում իրեն ասել են, որ կարող է հանգիստ աշխատանքի գնալ:

«Մարմնական վնասվածքներ չունեմ, բարեբախտաբար ոչ մի լուրջ բան չկա: Ինձ հետ եղած մյուս երկուսի հետ նույնպես ամեն ինչ կարգին է»,- հայտնեց Ազիբեկյանը:

Shamshyan.com-ից տեղեկանում ենք նաև, որ այդ օրը՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Իջևանի ոստիկանապետը եղել է իր ընկերոջ 35-ամյա Հրայր Միրումյանի ավտոմեքենայում: Հ. Միրումյանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառին:




Լրահոս