Քասախում ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց այսօրվա հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Կոտայքի մարզի Քասախի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն:

Այդ նպատակով հանձնարարականներ տրվեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին և ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 1 844 655.0 դրամ գումար, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ 431 130.0 դրամ։




Լրահոս