Նվերներ` Յունիբանկի ավանդատուներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յունիբանկը «ՎԵԳԱ» խանութների ցանցի հետ համատեղ ավանդատուների համար իրականացնում է նոր ակցիա: Բանկում նոր ավանդ ներդրած յուրաքանչյուր հաճախորդի` որպես նվեր, հանձնվում է քարտ դրամական միջոցներով` «ՎԵԳԱ» խանութներում գնումներ կատարելու համար: Քարտը տրամադրում է նաև 10% զեղչի և 3%-ի կուտակման հնարավորություն: Նվեր քարտն ավանդատուին հանձնվում է ավանդի ձևակերպման պահին: Ակցիան անցկացվում է Յունիբանկի գլխամասային գրասենյակի և բոլոր 46 մասնաճյուղերի հաճախորդների համար:

30.06.2014թ. դրությամբ Յունիբանկի ավանդների ծավալը կազմել է ավելի քան 100 մլրդ ՀՀ դրամ` գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը 11%-ով: Բանկն առաջարկում է ինչպես ստանդարտ, այնպես էլ անվանական ավանդներ, որոնց պայմանները հնարավորություն են տալիս ավանդատուներին ընտրել խնայողությունները պահպանելու և բազմապատկելու արդյունավետ տարբերակ: Հաճախորդների կողմից ամենապահանջված ավանդատեսակներից մեկը «Շահավետ+»-ն է, որի եկամտաբերությունը, գումարը ՀՀ դրամով ավանդադրելու դեպքում, կազմում է 14% տարեկան: Ընդ որում, ավանդի ժամկետը կազմում է 91 օր և ավելի: Այն ավանդատուները, որոնք նախընտրում են գումարը պահել ԱՄՆ դոլարով, կարող են օգտվել Յունիբանկի ամառային ակցիայից` մինչև 8% տարեկան տոկոսադրույք 3 ամիս և ավելի ժամկետի համար: Բոլոր ավանդատուներին բանկն անվճար առաջարկում է նաև ArCa կամ Visa քարտ` ավանդի գումարի մինչև 5% վարկային սահմանաչափով և մինչև 45 օր արտոնյալ ժամանակահատվածով:




Լրահոս