
Պերուի ոստիկանությունը ձերբակալել է երկրի ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկին:
«Չանգը» կամ «Ծերուկը» գլխավորում էր «Սաֆարի» միջազգային հանցավոր խմբավորումը: Նրա «ղեկավարության» տակ էին գտնվում պերուացիները, մեքսիկացիները, կոլումբիացինեը և գվատեմալացիները: Նրանց հիմնական բիզնեսը՝ կոկաինը Մեքսիկա հասցնելն է: Հանցագործներն աշխատում են թմրանյութերի վաճառքով զբաղվող Մեքսիկայի Տիխուանյան խմբավորման հետ, որը հանդիսանում է ԱՄՆ-ի կոկաինի հիմնական մատակարարը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Շրջանցելով Կոլումբիային՝ Պերուն առաջին տեղն է դուրս եկել կոկայինի թփերի ցանքատարածքների մակերեսով: ՄԱԿ-ի տվյալներով, անցած տարվա վերջում ցանքատարածությունների մակերեսը կազմում էր 60,4 հազար հեկտար: Կոկաինի 40 տոկոսը արտադրվում է Պերույում: