
Ուղևորատար «Էմբրայեր» ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Լա Գուարդիա օդանավակայանում: Նյու Յորքից Թեննեսի նահանգի Նոքսվիլ քաղաք թռչող American Eagle ավիաընկերության օդանավում գտնվում էին 44 ուղևոր և աձնակազմի 3 անդամներ:
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, օդաչուների խցում ծուխ է նկատվել թռիչքի սկզբից քիչ անց, և օդանավի հրամանատարը ետ վերադառնալու որոշում է կայացրել: Վայրէջքից հետո մարդիկ տարհանվել են օդանավից: Միջադեպի պատճառով տոժողներ չկան: Պատահարի պատճառները դեռ պարզ չեն: Միջադեպի պատճառով Լա Գուրդիայից մի քանի թռիչք հետաձգվել է: