Վենետիկում «կդատեն» Պորոշենկոյին և Օբամային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայում մտադիր են Ռասսելի տրիբունալով դատել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյին, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Նրանք մեղադրվում են Դոնբասի խաղաղ բնակչության դեմ ռազմական հանցագործություններ կատարելու մեջ: Այս մասին տեղեկացնում է АиФ-ը՝ հղում անելով Վենետիկի հանրապետության ոչ ֆորմալ կառավարության ղեկավար Ալբերտո Գարդինիի հայտարարությանը:

«Դոնբասում ոչնչացումն ու մահերը կանխելու նպատակով պետք է Ռասսելի նոր տրիբունալ ստեղծվի: Մենք պետք է փրկենք Եվրոպան բռնակալությունից և բյուրոկրատիայի իշխանությունից», – հայտարարել է Գարդինին: Նա նշել է, որ դատավարությունը տեղի կունենա Վենետիկում, և ներկայումս իրականացվում է երդվյալ ատենակալների հավաքագրում: Առաջին դատական նիստը նշանակվել է օգոստոսի 23-ին: Ի նշան Ուկրաինայի հանդեպ արևմտյան քաղաքականության դեմ բողոքի՝ Գարդինին հացադուլ է հայտարարել:

Ռասսելի տրիբունալը, որը հիմնադրվել է բրիտանական փիլիսոփա Բերտրան Ռասսելի և ֆրանսիական գրող Ժան Պոլ Սարտրի համատեղ ջանքերով, իրավական ուժ չունի: Սակայն այն հանդիսանում է կարևոր միջազգային ինստիտուտ, իսկ նրա նիստերի հետևանքով լուրջ միջազգային հետաքննություններ են սկսվում: Նախկինում Տրիբունալի նիստերն անցկացվել են աշխարհի խոշոր քաղսքներում և նվիրված են եղել տարբեր հակամարտությունների հետ կապված ռազմական հանցագործություններին՝ սկսված 1957-1975թթ, Վիետնամի պատերազմից:




Լրահոս