
ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Սիմոն Ս.-ն հայտնել է, որ 2014թ. մայիսի 29-ին՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունքներից մեկում, ոստիկանության աշխատակիցների պահանջով ստացել է իր անվամբ Ֆրանսիայից ուղարկված, սակայն իր հետ որևէ առնչություն չունեցող ծանրոցը: Այս մասին Armlur.am-ը տեղեկանում է ՀՔԾ-ից:
Այն ստանալուց անմիջապես հետո բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ ծանրոցի միջից հայտնաբերվել է «B8» գրառմամբ առանձնապես խոշոր չափերով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնական դիրքի չարաշահում) հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: