
Առաջիկայում մայրաքաղաքի կենտրոնում, Սբ. Կաթողիկե եւ Սբ. Աննա եկեղեցիների հարեւանությամբ՝Աբովյան փողոցի մի հատվածում կտեղադրվի հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշովի արձանը: Հուշարձանի հեղինակը ՀՀ վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանն է: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։Քաղաքապետարանից տեղեկացնում են նաեւ, որ արդեն իսկ Աբովյան փողոցում սկսել են տարածքի նախապատրաստման եւ բարերարի արձանի տեղադրման հետ կապված աշխատանքները: