
Բրազիլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին պաշտոնապես ներկայացվել է բրազիլական «Գրեմիոյի» գլխավոր մարզչի պաշտոնում՝ մասնակցելով ասուլիսի: Նա այդ ժամանակ հիշել է գերմանացիներից ԱԱ-2014-ի կիսաեզրափակիչում 1:7 հաշվով պարտությունը:
«Արդեն 2 անգամ աշխատել եմ «Գրեմիոյում»: Կարծում եմ՝ հիմա վերադառնալու ամենաճիշտ պահն է: Ինձ հարկավոր է, որ հավատան ու վստահեն իմ ուժերին:
Իհարկե, միշտ կհիշեմ Բրազիլիայի հավաքականում ստացած փորձը, հատկապես՝ գերմանացիներից կրած պարտությունը: Սակայն մեկ խաղի արդյունքը ոչ ոքի իրավունք չի տալիս եզրակացնել, որ ես վատ եմ աշխատել»,- նշել է Սկոլարին: