Ադրբեջանական բանդան 10 կողոպուտ է իրակացրել Պետերբուրգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետերբուրգի իրավապահ մարմինները «Բանդիտիզմ» հոդվածով քրեական գործ են հարուցվել Ադրբեջանի երկու քաղաքացիների դեմ: Նրանք կասկածվում են Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում էթնիկ հանցավոր խումբ ստեղծելու մեջ:

Ինչպես rosbalt.ru-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը, բանդիտները հանցավոր խումբ են ստեղծել, որում իրենցից բացի ներգրավել են ևս հինգ մարդ: Նրանց մեղադրվում են 10 զինված հարձակումների և զենքի ապօրինի պահման մեջ: Հանցագործությունները կատարվել են 2012-2013թթ.-ին:

Հանցագործները 85 հազար ռուբլու ապրանք են գողացել «Էլբրուս» պարենային խանութից, երկու անգամ կողոպտել են «Ինտերլես» խանութը, ինչից առաջացած վնասը կազմել է 54 հազար ռուբլի: Բացի այդ, հանցագործները 121 հազար ռուբլու ապրանք են գողացել «Լադոգա» առևտրային տաղավարից:

Հանցավոր խումբը հարձակումներ է կատարել նաև մի քանի ոսկերչական խանութների վրա: Գողոնի ընդանուր գումարը կազմել է 53 մլն ռուբլի: Եվս երկու լոմբարդների կողոպուտից հանցագործներն «աշխատել» են 4.5 մլն ռուբլի:

Հանցավոր խմբի հինգ անդամներին ձերբակալել են Մոսկվայում և Նիժնի Նովգորոդում:




Լրահոս