Հայաստանի գործարար աշխարհը ՌԴ-ի հետ որևէ ծրագիր չի սառեցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն  հարցին, թե արդյոք Հայաստանի գործարար աշխարհը որևէ ծրագիր սառեցրե՞լ է ՌԴ-ի հետ՝ հաշվի առնելով Արևմուտքի պատժամիջոցները, նշեց, որ ոչ մի ծրագիր չի սառեցվել, նման մտահոգություններ չկան և շարունակում են աշխատել:

«Մեր բիզնես ծրագրերը, խոշորագույն շուկան, որտեղ մենք արտահանումներ ենք իրականացնում, ներդրումներ ունենք, շարունակվում են տրամաբանական ընթացքով: Ուղղակի մեզ համար շահագրգիռ վիճակ է, որ համաշխարհային հանրությունը և ՌԴ-ն ներդաշնակեցնեն իրենց հարաբերությունները»,- նշեց Արսեն Ղազարյանը:

Նա հավելեց, որ այն հարցը, թե պատժամիջոցներն ինչպիսին կլինեն Ռուսաստանի նկատմամբ՝ շատ մասնագետներ  քննարկում են, սակայն չեն հասկանում:  Նա նաև հայտնեց, որ Հայաստանի նկատմամբ, որը միջնորդավորված է այդ շուկայի հետ, նման վտանգների մասին խոսելը դեռևս շատ շուտ է:




Լրահոս