Այս անգամ Armlur.am-ը «Ձեզ հաջողվում է գումար տնտեսել» դժվարին հարցով դիմեց մեր համաքաղաքացիներին: Պատասխաններն, անշուշտ, կանխատեսելի էին և երևանցիների մեծ մասը նշեցին, որ իրենց մի կերպ է հերիքում աշխատավարձը և տնտեսելու մասին խոսք անգամ լինել չի կարող:
Ավելին՝ շատերի դեպքում դրսից ստացվող օգնություններն են լրացնում այն ֆինանսական բացը, ինչը հնարավորություն է տալիս աշխատավարձից աշխատավարձ ապրելու խնդիրը լուծել:
Կային նաև մարդիկ, ովքեր, այնուամենայնիվ, համառում էին՝ նշելով, որ մեծ գնումներ կատարելու համար իրենք այլ ելք չեն ունենում, քան խնայողությունների անցնելը: Ու թեև երկար ժամանակ է պահանջվում մինչ անհրաժեշտ գումարը հավաքվի, ամեն դեպքում, իրենք նման իրավիճակներում այլ ելք չեն տեսնում:
Նաիրա Հովհաննիսյան, Տիգրան Սարգսյան