Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը 2015թ.-ի ապրիլի 24-ին պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ադրբեջանական АПА գործակալությունը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին, տեղեկացնում է, որ այս մասին նշվում է «ASIMDER» հակահայկական միջազգային կազմակերպության ղեկավար Գյոկլսել Գյուլբեի հայտարարությունում:

Գյուլբեյի խոսքով, Հայոց ցեղասպանության ճանաչման նպատակով աշխարհի եկեղեցիները միավորվել են Թուրքիայի դեմ և օգտագործելով կրոնը՝ պատրաստվում են նրա վրա ճնշում գործադրել: Նա նշել է, որ 2015թ.-ին՝ հայկական ցեղասպանության 100-ամյակին, WCC եկեղեցիների միջազգային կազմակերպության մասնակցությամբ Ժնևում միջազգային կոնֆերանս կկազմակերպվի Թուրքիայից փոխհատուցում պահանջելու նպատակով: Կոնֆերանսին զոհվածների ոգեկոչման աղոթքներ կհնչեն: ASIMDER-ի նախագահը հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հոգևոր կառույցները ևս WCC անդամ են և կմասնակցեն կոնֆերանսին: Նա կոչ է արել համապատասխան պետական կառույցներին՝ նախազգուշացում անել երկու երկրների հոգևոր առաջնորդներին:




Լրահոս