ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` մարտի 12-ին Հայ առաքելական  եկեղեցու վիրահայոց թեմը վերջապես գրանցվել է Վրաստանի արդարադատության նախարարությունում` ստանալով հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ: Այս հարցը տեւական  ժամանակ հայ-վրացական հարաբերությունների ամենացավոտ կողմերից մեկն էր:  Վրաստանում անցյալ տարի տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունից եւ անցած ամռանը  Ամենայն հայոց կաթողիկոսի` Վրաստան կատարած հովվապետական այցից հետո խնդիրը համարվում էր  լուծված: Սակայն մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ` վրացական կողմը կրկին փորձել է խոչընդոտել խնդրի լուծմանը: Մասնավորապես, դեռեւս փետրվարի սկզբին Վրաստանի իշխանությունները մերժել են ՀԱԵ վիրահայոց թեմի գրանցումը, եւ միայն լրացուցիչ բանակցության արդյունքում, որում էական դերակատարություն է ունեցել Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ առաքելական եկեղեցուն, ի վերջո, տրվել է ցանկալի կարգավիճակը: 




Լրահոս