Ռուսաստանում՝ Արևելյան Սիբիրում, արձանագրվել է կլիմայակամ անոմալիա: Հուլիսի 30-ին Իրկուտսկի մարզում՝ Բայկալից ոչ հեռու, ձյուն է տեղացել, հայտնել է Вести Иркутска-ն:
Տեղի բնակիչների տեղեկություններով, Բայանդաևսկի շրջանի Լյուրի գյուղում ձյան շերտի հաստությունը կազմել է 10 սմ:
Ընդ որում, Իրկուտսկի մարզկենտրոնում ողջ օրն ուժեղ անձրևներ են տեղացել: Եղանակային պայմանների պատճառով քաղաքում խցանումներ են առաջացել: Մեծաքանակ տեղումների պատճառով մեքենաները ստիպված են եղել երթևեկել ճամփեզրով: