Մայիսի 18-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից դանակի սպառնալիքով Լուսինե Հ.-ի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մասին:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ ավազակային հարձակումը կատարել է 1985 թ. ծնված Էդգար Գ.-ն, որը հուլիսի 30-ին, ժամը 20.10-ին, բերման է ենթարկվել բաժին և խոստովանել կատարածը:
Պարզվել է նաև, որ նա մեկ այլ ավազակային հարձակում էլ հունիսի 16-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի վարչական տարածքում, կատարել էր Վարդուհի Հ.-ի նկատմամբ:
Էդգար Գ.-ն ձերբակալված է: Քննությունը վարում է ոստիկանության Մաշտոցի քննչական բաժինը: