
Հայտնի դերասանուհի Դրյու Բերրիմորի 48-ամյա ազգականուհի Ջեսիկային մահացած են հայտնաբերել մեքենայի ղեկին նստած: Ոստիկանների խոսքով, կնոջ մարմնի շուրջ թափված են եղել սպիտակ գույնի հաբեր: Ճակատագրի հեգնանքով, կինոաստղի խորթ քույրը այդ օրը նշում էր իր ծննդյան օրը, տեղեկացնում է Mirror-ը:
Կնոջ դիակը հայտնաբերել են հարևանները, որոնք ոչ մի կերպ չէին կարողացել արթնացնել Ջեսիկա Բերրիմորին: Մեքենան, որի մեջ նա գտնվել է, փակել էր Սան Դիեգոյում ամերիկուհու տան մուտքը: Հայտնի հոլիվուդյան դերասանուհու խորթ քույրը վաղուց էր պայքարում ալկոհոլից և թմրանյութից ունեցած կախվածության դեմ: Նրան գտել են՝ էներգետիկ խմիչքի շիշը ծնկների մեջ սեղմած: Բերրիմորի մահվան ստույգ պատճառն առայժմ չի պարզվել:
Ջեսիկան Դրյու Բերրիմորի հոր և նրա երրորդ կնոջ՝ Նինա Ուեյնի դուստրն է: Հետաքրքրական է, որ դերասանուհին, ինչպես և իր քույրը, երկար ժամանակ չէր կարողանում հրաժարվել արգելված նյութերի օգտագործումից: Դեռահաս տարիքում աստղը երկու անգամ թմրանյութերի կախվածությունից երկարատև բուժման է ենթարկվել: