
Լուգանսկում անջատողականների կողմից սպանվել է Ուկրաինայի ադրբեջանական համայնքի ղեկավարներից մեկը՝ Լուգանսկի մարզի ադրբեջանցիների կոնգրեսի նախագահի տեղակալ Թելման Սադի օղլի Ջաֆարովը:
Ինչպես АПА գործակալությանը տեղեկացրել է կոնգրեսի նախագահ Ռասիմ Ուգուրլիևը, միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 30-ի երեկոյան Կամենկա գյուղի շրջակայքում: Անջատողականների կողմից սպանված Ջաֆարովի մարմինը մնացել է նրանց կողմից վերահսկվող տարածքում, և նրան այդտեղից հանել չի հաջողվում:
Ջաֆարովի հետ մեկտեղ հրազենից վիրավորվել են ևս երեք ադրբեջանցի, որոնք անհայտ կորած են համարվում: Տեղեկատվության համաձայն, ադրբեջանցիները գնդակոծման են ենթարկվել այն ժամանակ, երբ անասուններին հանելիս են եղել ֆերմայից: