
«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսն օգոստոսի 8-ին հրավիրվել է մարզական արբիտրաժային դատարանի կայանալիք նիստին, որտեղ վկայություն կտա իր չորսամսյա որակազրկման կապակցությամբ:
Սուարեսը պետք է ներկայանա իր դատապաշտպանի հետ, որպեսզի ցուցմունքներ տա: Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Բարսելոնա»-ի բողոքարկման վերաբերյալ վերջնական որոշում կհրապարակվի օգոստոսի կեսին:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն որակազրկել էր Սուարեսին՝ ԱԱ-2014-ի ժամանակ իտալացի պաշտպան Ջորջո Կելինիի ուսը կծելու համար: