Հայբիզնեսբանկը համալրում է մասնաճյուղերի թիվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Արագածոտնի մարզում, ք. Աշտարակ Վ. Պետրոսյան 16 հասցեում տեղի ունեցավ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ԱՇՏԱՐԱԿ» մասնաճյուղի հանդիսավոր բացումը: Մասնաճյուղը թվով երկրորդն է մարզում, իսկ Բանկի ընդհանուր մասնաճյուղերի հաշվով` 32-րդը:

Նորաբաց մասնաճյուղում բոլոր հաճախորդները կարող են օգտվել Բանկի կողմից մատուցվող տարբեր ծառայություններից, իսկ պրոֆեսիոնալ աշխատակիցները, հարմարավետ կահավորված սրահներն ու առանձնացված սպասարկման գոտիները կգոհացնեն ցանկացած հաճախորդի:

Մասնաճյուղի հանդիսավոր բացմանը ներկա էին «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը, Բանկի այլ ղեկավար անձինք, ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչը, Արագածոտնի փոխմարզպետը, Աշտարակի սուրբ Մարիանե եկեղեցու հոգևոր հովիվը և այլ հրավիրյալներ:

«Մենք փորձում ենք ավելի մոտ գտնվել մեր պոտենցիալ և հավատարիմ հաճախորդներին` վստահեցնելով, որ մենք մատուցում ենք որակյալ բանկային ծառայություններ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերում Բացի դա, մարզում նոր մասնաճյուղ բացելով` Բանկը խթանում է լրացուցիչ աշխատատեղերի համալրումը և տնտեսական ակտիվությունը», – նշում է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայլեյանը:

Բանկն իր զարգացման ծրագրերում նախատեսում է մինչև այս տարվա վերջ հաճախորդների և գործընկերների առջև բացել նոր մասնաճյուղերի դռներ, որոնք նույնպես կհամապատասխանեն ժամանակակից պայմաններին և սպասարկման որակական պահանջներին:




Լրահոս