Սամվել Նիկոյանն ԱԺ նախագահության վերջին օրերը պատրաստվում է անցկացնել ճամփորդության մեջ: Նա երեկ մեկնել է Ալմաթի` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի` մարտի 27-ին կայանալիք հոբելյանական նիստին: Թեեւ, ըստ ԱԺ պաշտոնական կայքի, ՀՀ պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Գագիկ Մինասյանը եւ Հերմինե Նաղդալյանը, սակայն «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ Ալմաթի է մեկնել նաեւ ՀՀԿ-ական Արեգ Ղուկասյանը, որի անունը, սակայն, չկա պաշտոնական հաղորդագրության մեջ: Ի դեպ, Ալմաթիից Երեւան է վերադառնալու միայն Նաղդալյանը, իսկ ահա Սամվել Նիկոյանը, Գագիկ Մինասյանն ու Արեգ Ղուկասյանը պատրաստվում են մեկնել նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններ: Ընդ որում, Նիկոյանն իրեն արձակուրդ է տվել՝ օգտվելով երկրում Սերժ Սարգսյանի բացակայությունից: Իսկ թե ինչու են մեկնում հենց ԱՄԷ, մնում է միայն գուշակել:
ՎՈՒԱՅԱԺ-ՎՈՒԱՅԱԺ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ