
Սերբիայի Նովի Սադ քաղաքի պատմական կենտրոնում բացվել է սրճարան, որն անվանել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատվին, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Սրճարանի ցուցանակի կողքին, որի վրա գրված է «Պուտին», տեղադրված է Ռուսաստանի ղեկավարի դիմանկարը: Ինչպես ազգային РТС հեռուստաալիքին տրված հարցազրույցում ասել է հաստատության սեփականատեր Ռադիվոյ Միլյանիչը, Նովի Սադում շատ կան մարդիկ, ովքեր հարգում են նախագահ Պուտինին: Պաշտոնապես սրճարանը կսկսի գործել հաջորդ շաբաթ: