ՈՐ ԼԱՎ ԱՇԽԱՏԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ համամասնական ցուցակը կազմվել է հետաքրքիր հերթականությամբ. առաջին հարյուրյակի մեջ նախարարների, մարզպետերի եւ ՏԻՄ ներկայացուցիչների թիմն է, որոնք, ըստ տրամաբանության, ընտրություններից հետո հրաժարվելու են մանդատից: Իսկ  ներկայիս պատգամավորները զբաղեցնում են հարյուրից հետո ընկած համարները: Ըստ էության` ՀՀԿ-ն այդպես է անում, որպեսզի նաեւ նախարարներին, մարզպետերին ու քաղաքապետերին ստիպի՝ աշխատել համամասնականի համար: Մեկնաբանելով այս իրողությունը` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այդտեղ արտառոց բան չկա, եւ այդ պաշտոնյաները ցուցակում ընդգրկվել են որպես ընդհանուր թիմի մաս: «Պարզ է, որ նրանք այս ցուցակում պետք է ընդգրկված լինեին որպես մի բաղադրիչ, ու ես որեւէ վատ բան չեմ տեսնում, որ պատգամավորները երկրորդ բլոկով են հանդես գալու»,-ասաց նա:




Լրահոս