Արաբկիր համայնքն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում ուշագրավ վիճակ է ստեղծվել միասնական ցուցակով ընտրությունների գնացող «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների համար: Այստեղ առաջադրված են «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանն ու «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, որը թեեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ չէ, բայց սպասվում էր, որ նրանք կսատարեն մեր գործընկերոջը: Ի դեպ, ԱԴԿ-ն պաշտոնապես մեծամասնականով թեկնածու չի առաջադրել: Եւ հիմա թեեւ «Ժառանգություն»-ն ու ԱԴԿ-ն միասնական ցուցակով են գնում ընտրություններին, այնուամենայնիվ, մեծամասնական ընտրակարգով չեն կողմնորոշվում իրենց թեկնածուի հարցում:
ՉԵՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ