Հայաստան ներկրվել է 660 շքեղ մեքենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլին ԱԺ-ն փոփոխություններ կատարեց «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում` հանելով, այսպես կոչված, «Շքեղության հարկ»ը, որ տարածվում էր թանկարժեք մեքենաների ներկրման վրա:

Օրենսդրական փոփոխության հիմնական նպատակն այդպես թանկարժեք մեքենաների ներկրումը խթանելն ու պետական բյուջե եկամուտների ավելացմանն օգնելն էր: Սակայն, ինչպես տեղեկանում ենք մաքսային վիճակագրությունից, օրենքի փոփոխությունները կարծես թե իրենց նպատակին չեն ծառայել. այս տարի ներկրվել է 30 հազար դոլարից ավելի արժեք ունեցող 660 մեքենա, մինչդեռ 2013թ. նույն ժամանակահատվածում, երբ գործում էր շքեղության հարկը, ներկրվել էր 759 մեքենա: Մի փոքր աճել է 15-30 հազար դոլար արժողության մեքենաների ներկրման ծավալը. 2013-ի առաջին կիսամյակում ՀՀ էր բերվել 1272, այս տարի` 1442 մեքենա:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում օրենքում փոփոխությունների այդ նախագծի քվեարկությանը մասնակցել էր միայն ՀՀԿ-ն, իսկ մյուս 5 խմբակցությունները բոյկոտել էին:




Լրահոս