Ամեն երրորդ ռուսաստանցին գոնե մեկ անգամ արձակուրդի ժամանակ ոչ լուրջ հարաբերություններ է ունեցել հակառակ սեռի ներկայացուցչի հետ: Սոցիոլոգների տվյալներով, արձակուրդային սիրավեպերի թվով ռուսաստանցիները զիջում են միայն նորվեգացիներին և իտալացիներին:
Հետաքրքրական է, որ ռուսաստանցիների նման հարաբերությունները, որպես կանեն, շարունակություն չեն ունենում: Նման սիրավեպերի միայն 5 տոկոսն է ավարտվում ամուսնությամբ: Իրենց պատահական ուղեկիցների հետ հարաբերությունները սիրում են օրինականացնել Նիդերլանդների և ԱՄՆ-ի բնակիչները, տեղեկացնում է Вести ФМ-ը: