Գյումրու ավագանու անդամների սպորտային հագուստի պատճառով նիստը չի կայացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Գյումրու ավագանու հերթական նիստն էր, որը, սակայն, նշանակված ժամից մեկ ժամ ուշացումով է սկսվել: Պատճառն այն էր, որ ավագանու անդամների մեծ մասը չէր ներկայացել նիստին ու քվորում չէր ապահովել:

Բանն այն է, որ ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի՝ ավագանու անդամները չեն ներկայանում նիստերի, քանի որ քաղաքապետ Սամվել Բալասանյանի թիկնապահները ծեծի են ենթարկել ավագանու անդամ Վահան Հունանյանին այն պատճառով, որ վերջինս համարձակվել է սպորտային հագուստով մտնել քաղաքապետարան:

Սակայն Գյումրու քաղաքապետը լրագրողների հետ զրույցում ասել է, թե ինքը թիկնապահ չունի եւ խորհուրդ է տվել լրագրողներին` ոստիկաններին հարցնել` նման բան եղե՞լ է, թե՞ ոչ: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցեցին, որ իրականում ավագանու անդամը լուրջ միջադեպ է ունեցել քաղաքապետարանի մուտքը հսկող ոստիկանների հետ եւ իսկապես սպորտային հագուստի համար:

Հիշեցնենք, որ 2012-ի հունիսին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանում եւս սպորտային հահուստ կրելու համար թիկնապահները ծեծելով սպանեցին դատաբժիշկ Վահե Ավետյանին:




Լրահոս